Նման բան միայն ֆիլմեɲnւմ ենք տեսել․Օդային պш_յքաɲ Կիեւի եɲկնքnւմ․
Բացառիկ Կադɲեɲ
Ինչպես արդեն նշել էինք․
ՌԴ-ի՝ Ուկրաինային տված ժամանակը սպառվել է. հայտնի է կողմերի պատասխանը
Ռուսաստանի պատվիրակությունը՝ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկու գլխավորությամբ, կիրակի օրը ժամանել է Բելառուս՝ ուկրաինական կողմի հետ բանակցությունների համար, լրագրողներին հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքով՝ Գոմելը որպես հանդիպման վայր առաջարկվել է հենց Կիևի կողմից։ Սակայն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ չէ բանակցել Բելառուսի տարածքում։ Ռուս պատվիրակները, ըստ Մեդինսկու, սպասել են մինչև ժամը 15:00-ն՝ հանդիպման շուրջ պայմանավորվելու համար։ «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը հավաքել է կողմերի առանցքային հայտարարություններն՝ մինչև այս պահը։
Կիևի պատասխանը. Ուկրաինան պատրաստ չէ Բելառուսում բանակցել, քանի որ նրա տարածքից «ագրեսիվ գործողություններ» են իրականացվում, իր ուղերձում ասել է Զելենսկին։ Նա առաջարկել է ցանկացած քաղաք «մի երկրում, որի տարածքից հրթիռներ չեն թռչում»՝ Վարշավա, Բուդապեշտ, Ստամբուլ կամ Բաքու։ Ավելի ուշ նրա մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը հաստատել է, որ ուկրաինական պատվիրակությունը չի գնա Գոմել։ Ուկրաինայի նախագահը կրկին մատնանշել է բանակցությունների ցանկությունը.«Մենք ցանկանում ենք հանդիպել, ցանկանում ենք պ ատերազմի ավարտը»։ Նա նաև դիմել է Բելառուսի ժողովրդին, որտեղ այժմ ընթանում է նորացված սահմանադրության հանրաքվեն՝ մաղթելով, որ երկիրը կրկին դառնա «այնքան բարի և ապահով, ինչպես բոլորը տեսնում էին ոչ վաղ անցյալում»։