Համացանցում տարածվում է տեղեկություն, թե Տավուշի մարզում մարտեր են եղել, իրականում․․․

Համացանցում տարածվում է տեղեկություն, թե Տավուշի մարզի Այգեպար և Չինարի գյուղերում անցած գիշեր ինտենսիվ մարտեր են եղել։ MediaHub.am-ը կապ հաստատեց Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանի հետ և վերջինս փոխանցեց, որ տեղեկությունը կեղծ է։

«Ի՞նչ մարտեր, այ մարդ, երկու սուտի կրակոց ա եղել, էդ հեչ, արտառոց բան չի եղել։ Էդ երկու կրակոցն էլ միշտ եղել ա, վիրավոր ու զոհ չունենք։ Ներքևում մեր բանակն ուժեղ ա, արխային, մեր մոտ զորքն ուժեղ ա». Հարցին, թե ինչ տեղեկություններ ունի Այգեպարից՝ Սաղոյանը նշեց, որ ոչինչ չգիտի։

Նշենք, որ MediaHub.am-ը փորձեց կապ հաստատել նաև Այգեպարի վարչական ղեկավարի հետ, սակայն վերջինս անհասանելի էր։

Լիաննա Թորոսյան

Աղբյուրը